Ռուսաստանի ԱԳՆ-ն ներկայացրել է, թե ինչ միջոցներ կարող է ձեռնարկել ՀԱՊԿ-ը Հայաստանի պարտքերի պատճառով
Հայաստանը կարող է զրկվել քվեարկության իրավունքից՝ ՀԱՊԿ-ում անդամավճարները չվճարելու պատճառով․Մարիա Զախարովա

Հայաստանը կարող է զրկվել Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) աշխատանքային մարմիններում քվեարկության իրավունքից՝ անդամավճարները չվճարելու պատճառով՝ մինչև պարտքերի լրիվ մարումը, ՌԻԱ Նովոստիին տված հարցազրույցում հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան։
«Կազմակերպության կանոնադրության 25-րդ հոդվածի համաձայն՝ պետության նկատմամբ կարող են միջոցներ ձեռնարկվել, եթե այն չի կատարում իր պարտավորությունները, մասնավորապես, եթե այն երկու տարվա պարտք ունի բյուջեի նկատմամբ։Նման դեպքում կարող են միջոցներ կիրառվել։ Դրանք են՝ այդ պետության քաղաքացիներին քվոտային պաշտոններ առաջադրելու իրավունքի կասեցումը, ինչպես նաև աշխատանքային մարմիններում քվեարկության իրավունքից զրկումը՝ մինչև պարտքերի լրիվ մարումը», - ասել է Զախարովան։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։