Ռուստամ Բաքոյանը հանդիպել է ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարի հետ
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն արժևորել է Հայաստանի եւ Իրաքի միջև զարգացող համագործակցությունը։

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ռուստամ Բաքոյանն օգոստոսի 6-ին հանդիպել է ՀՀ-ում Իրաքի դեսպանության գործերի ժամանակավոր հավատարմատար Սուհայլան Մունզեր Խալիլ Խալիլի հետ։ Այս մասին հայտնում են ՀՀ ԱԺ-ից։
Ողջունելով հյուրին խորհրդարանում՝ Ռուստամ Բաքոյանն արժևորել է Հայաստանի եւ Իրաքի միջև զարգացող համագործակցությունը։ Խոսելով խորհրդարանական դիվանագիտության կարևորության մասին՝ պատգամավորը նշել է, որ Հայաստանն ու Իրաքը՝ որպես խորհրդարանական կառավարման պետություններ, մի շարք ոլորտներում փոխգործակցությունը խորացնելու մեծ հնարավորություններ ունեն։
Անդրադառնալով տնտեսական ոլորտում գործակցությանը՝ Ռուստամ Բաքոյանն ընդգծել է երկու երկրների միջև առեւտրաշրջանառության ծավալների ավելացման անհրաժեշտությունը։
Շնորհակալություն հայտնելով ընդունելության համար՝ ՀՀ-ում Իրաքի գործերի ժամանակավոր հավատարմատարը կարևորել է երկկողմ հարաբերությունների զարգացումը։ Հյուրը բարձրաձայնել է Հայաստանի եւ Իրաքի միջև օդային ուղիղ հաղորդակցություն հաստատելուն եւ իրաքցիներին մուտքի արտոնագրեր տրամադրելու դյուրացմանը վերաբերող հարցերը։
Կողմերը քննարկել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։