«Россия 1»-ի եթերում Արցախի դրոշով զինվորական է հայտնվել. Բաքուն դա «պրովոկացիա» է որակել
Ադրբեջանական պրոիշխանական մամուլն այս եթերն արդեն որակել է «պրովոկացիոն» ու ուղղված իրենց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ:

Ռուսական պետական «Россия 1» հեռուստաալիքի եթերում ցուցադրվել է Ուկրաինայի դեմ պատերազմող ռուսական կամավորական կորպուսի «Արբատ» հատուկ նշանակության առանձին գումարտակի մասին պատմող ռեպորտաժ, որտեղ ներգրավված են հայկական ծագմամբ զինվորականներ:
Տեսանյութում ներկայացվում են գումարտակի անդամները, այդ թվում՝ «Моська» կոչանշանով ինժեները, ում զինվորական համազգեստին փակցված են Արցախի դրոշն ու «ARTSAKH» գրությամբ տարբերանշանը: Վերջինս նշում է, որ Արցախը կորցնելուց հետո միացել է իր ընկերներին՝ ռուսական կողմում կռվելու համար:
Ադրբեջանական պրոիշխանական մամուլն այս եթերն արդեն որակել է «պրովոկացիոն» ու ուղղված իրենց տարածքային ամբողջականության և ինքնիշխանության դեմ:
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։