Հայաստան
24 օգոստոսի 2026 • 10:50
S&P Global Ratings-ը վերահաստատել է Հայաստանի BB-/B վարկանիշը
Պահպանվել է վարկանիշի դրական հեռանկարը

«S&P Global Ratings» միջազգային վարկանիշային գործակալությունը վերահաստատել է Հայաստանի Հանրապետության «BB-/B» երկարաժամկետ և կարճաժամկետ սուվերեն վարկանիշները՝ պահպանելով վարկանիշի «դրական» հեռանկարը: Այս մասին հայտնում են ՀՀ ֆինանսների նախարարությունից:
Վարկանիշին աջակցող հիմնական գործոնների շարքում գործակալությունն առանձնացնում է Հայաստանի խելամիտ և կանխատեսելի մակրոտնտեսական քաղաքականության շրջանակը, տնտեսական աճի բարենպաստ հեռանկարները, ինչպես նաև պետական պարտքի կառավարելի և կայուն մակարդակը։
Վարկանիշի «դրական» հեռանկարը պայմանավորված է Հայաստանի արտաքին դիմակայունության հետագա ամրապնդման ներուժով, մասնավորապես՝ տարածաշրջանային հարաբերությունների կարգավորման ուղղությամբ արձանագրվող առաջընթացով։
Կարդացեք նաև
Հայաստան24 օգոստոսի 2026
Ժամերի ընթացքում բացահայտվել է համարանիշների գողությունը
Շենգավիթի բաժնում հաղորդում տված քաղաքացին հայտնել էր, որ գիշերը հանել-տարել են Արարատյան փողոցում կայանված իր հինգ ավտոմեքենաների զույգ համարանիշները։
Հայաստան23 օգոստոսի 2026
Զինծառայողի uպանության մեջ կասկածվող անձը ձերբակալվել է. ՔԿ
Առերևույթ սպանություն կատարած անձը ձերբակալվել է:
Հայաստան23 օգոստոսի 2026
elections.mia.gov.am հարթակում հրապարակվել են ՏԻՄ ընտրություններին մասնակցող ընտրողների ցուցակները
Ընտրելու իրավունք ունեցող քաղաքացիներին հորդորում ենք նախապես ստուգել իրենց տվյալները և ճշտել իրենց ընտրատեղամասը։