Սա մեր բարոյական պարտքն էր․ Իսրայելի ԱԳ նախարարը՝ Հայոց ցեղասպանության ճանաչման մասին
Այս սարսափելի ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և պատմական փաստերի վերաբերյալ իրական վեճեր չկան։

Սա, իմ կարծիքով, մեր՝ որպես հրեաների, բարոյական պարտքն էր, հայտնել է Իսրայելի ԱԳ նախարար Գիդեոն Սաարն այն բանից հետո, երբ երկրի նախարարների կաբինետը միաձայն հավանություն է տվել Հայոց ցեղասպանության ճանաչման մասին բանաձևին։
«Այս սարսափելի ցեղասպանությունը տեղի է ունեցել ավելի քան 100 տարի առաջ, և պատմական փաստերի վերաբերյալ իրական վեճեր չկան։ Այն ներառել է մեկուկես միլիոն մարդու սպանությունը և հնագույն մշակութային ու պատմական ժառանգության ոչնչացումը։ Սա, իմ կարծիքով, մեր՝ որպես հրեաների բարոյական պարտքն էր։ Կցանկանայի շնորհակալություն հայտնել վարչապետ Բենիամին Նեթանյահուին և նախարարների կաբինետում իմ գործընկերներին՝ աջակցության համար»,-կարճ ելույթում ասել է նախարարը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։