Սամվել Կարապետյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն
«Մենք դրա դեմ պայքարելու ենք»։
«Մենք կշարժվենք այդ պլան բ-ով, կհամախմբենք ընդդիմությանը, միգուցե ճիշտ կգնահատենք այն պահը, երբ պետք է գեներացնենք փողոց և հասնենք հաջողության»: Այս մասին հարցազրույցի ժամանակ հայտարարել է «Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը:
Սամվել Կարապետյանի գնահատմամբ Նիկոլ Փաշինյանը խախտում է կանոնները և ձևավորում է Հայաստանում ոչ լեգիտիմ իշխանություն։
«Մենք դրա դեմ պայքարելու ենք: Ես իրոք, անկեղծ վստահ եմ եղել մեր բացարձակ հաղթանակի մեջ, մենք դրա համար արել ենք ամեն ինչ, մենք մեր հարցումներով տեսել ենք դա, մենք տեսել ենք այդ հաղթանակը՝ վատագույն դեպքում 2 ուժի հաղթանակը, բայց հաղթանակը գողացան խախտումներով»:
«Ուժեղ Հայաստան» կուսակցության առաջնորդ Սամվել Կարապետյանը հայտարարել է նաև, որ խախտումներ եղել են թե նախընտրական փուլում և թե դրանից հետո՝ հաշվարկների ժամանակ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։