Սաշա Աֆյանի գործով Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող
Մարտի 1-ի գործով ապօրինի դատապարտված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի իրավահաջորդը ճանաչվել է տուժող. դատարանը բավարարել է դատախազի միջնորդությունը

ՀՀ գլխավոր դատախազությունը հայտնում է, որ Ոստիկանության պետի նախկին տեղակալ Սաշա Աֆյանի վերաբերյալ դատարանում քննվող քրեական գործի շրջանակում Մուշեղ Սաղաթելյանի որդին ճանաչվել է տուժող։
ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը 2025 թվականի օգոստոսի 14-ին վերացրել էր Սաշա Աֆյանի նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցնելու վերաբերյալ 2020 թվականի որոշումը։ Նրա նկատմամբ հարուցվել էր հանրային քրեական հետապնդում, իսկ քրեական վարույթի նյութերը 2026 թվականի հունվարի 9-ին՝ հաստատված մեղադրական եզրակացությամբ, ուղարկվել էին դատարան, որտեղ ներկայում շարունակվում են դատալսումները։
Դատախազը 2026 թվականի ապրիլի 27-ին դատարան էր ներկայացրել միջնորդություն՝ Մարտի 1-ի դեպքերի ժամանակ խոշտանգման ենթարկված, հետագայում արդարացված Մուշեղ Սաղաթելյանի որդուն գործով տուժող ճանաչելու վերաբերյալ՝ որպես մահացած տուժողի իրավահաջորդ։
Դատարանը բավարարել է հանրային մեղադրողի միջնորդությունը, և Մուշեղ Սաղաթելյանի որդին Սաշա Աֆյանի վերաբերյալ քրեական գործով ճանաչվել է տուժող։
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։