ՍԴ–ն մերժեց «Միասնության թևերի» միջնորդությունը գործի վարույթը կասեցնելու վերաբերյալ
ՍԴ դատավորների գնահատմամբ, սակայն, Վարչական դատարանում ընթացող վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը։

Սահմանադրական դատարանի դատավորները միաձայն մերժել են «Միասնության թևեր» կուսակցության դիմումը՝ ՍԴ-ում վարույթի կասեցման վերաբերյալ։ Կուսակցության ներկայացուցիչ Լիպարիտ Դրմեյանը միջնորդության հիմքում դրել էր Վարչական դատարանում Կենտրոնական ընտրական հանձնաժողովի (ԿԸՀ) դեմ առկա գործը, որի քննությունը դեռևս չի ավարտվել։
Դրմեյանի պնդմամբ՝ հակառակ պարագայում կստեղծվի մի վիճակ, երբ Բարձր դատարանի կողմից ԿԸՀ որոշմանը բովանդակային առումով անդրադառնալու դեպքում լեգիտիմության հարց է առաջանալու, քանի որ այդ ակտի վերաբերյալ ներկայացված դիմումը դեռևս վարույթ ընդունված չէ։
ՍԴ դատավորների գնահատմամբ, սակայն, Վարչական դատարանում ընթացող վարույթը չի կարող խոչընդոտել սահմանադրական արդարադատությանը։ Դատարանն արձանագրել է, որ ՍԴ-ն չի կարող իր լիազորությունները զիջել Վարչական դատարանին, ինչպես նաև վերջինիս որոշումը չի կարող հակասել Սահմանադրությանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։