Սերժ Գնաբրիի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանի պատռվածք
Ֆուտբոլիստը չի մասնակցի 2026 թվականի Աշխարհի առաջնությանը:

Մյունխենի «Բավարիայի» և Գերմանիայի ազգային հավաքականի հարձակվող Սերժ Գնաբրին հաստատել է, որ չի կարողանա մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը։ Այս մասին տեղեկանում ենք« Armsport»- ից: Շաբաթ օրը ֆուտբոլիստի մոտ ախտորոշվել է աջ ազդրի մկանի պատռվածք, հետևաբար, մարզիկը չի կարող մասնակցել 2026 թվականի Աշխարհի առաջնությանը:
«Ցավոք, ես մեր թիմին երկրպագելու եմ տնից՝ ամբողջ երկրի հետ միասին։ Աշխարհի առաջնությունում Գերմանիայի հավաքականի կազմում հանդես գալու իմ երազանքն այս պահին չի իրականանա։ Ժամանակն է կենտրոնանալ ապաքինման և հաջորդ մրցաշրջանին նախապատրաստվելու վրա»,- սոցցանցերի իր էջերում գրել է Գնաբրին։
Ընթացիկ մրցաշրջանում Գնաբրին «Բավարիայի» կազմում անցկացրել է 37 հանդիպում՝ դառնալով 10 գոլի և 11 գոլային փոխանցման հեղինակ։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: