Ուրբաթ, օգոստոսի 21
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
21 օգոստոսի 2026 • 15:35

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի առթիվ

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում․Սերժ Սարգսյան

Սերժ Սարգսյանը շնորհավորել է Գարեգին Երկրորդին ծննդյան տարեդարձի առթիվ

ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանն այսօր հեռախոսազրույց է ունեցել Գարեգին Երկրորդ Ամենայն Հայոց Երկրորդի հետ և շնորհավորել ու բարեմաղթանքներ հղել նրան ծննդյան հոբելյանի առթիվ։ Այս մասին  հայտնում են Սերժ Սարգսյանի աշխատակազմից։

«Թող Աստված Իր օրհնությամբ զորավիգ լինի Ձերդ Սրբությանը՝ Ձեր բարձր ու նվիրական ծառայության ճանապարհին պարգևելով հոգևոր անսպառ զորություն, քաջառողջություն, իմաստություն և տոկունություն՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու և հայ ժողովրդի համար այս փորձություններով ու դժվարություններով լի ժամանակներում հավատքի մեջ ամրացնելու, հույսով զորացնելու և սիրո մեջ միավորելու մեր ժողովրդին, առաջնորդելու մեր Սուրբ Եկեղեցու հավատավոր զավակներին միաբանության և համերաշխության ճանապարհով:

Ձեր հոգևոր ծառայությունը, հատկապես այս օրերին, առանձնահատուկ դեր և նշանակություն ունի Հայոց Եկեղեցու միասնականության, հայ ժողովրդի հոգևոր ինքնության և դարավոր մշակութային ժառանգության պահպանության ու պաշտպանության գործում»,- ասված է Սերժ  Սարգսյանի շնորհավորական ուղերձում:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև