Սևան-Մարտունի ավտոճանապարհին մեքենաներ են բախվել․ կա վիրավոր
Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։

Այսօր` մայիսի 2-ին, ավտովթար է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում։ Ժամը 13:50-ի սահմաններում Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի 62-րդ կմ հատվածում բախվել են Գեղարքունիքի մարզի բնակիչներ 34-ամյա Գևորգ Թ.-ի վարած Toyota մակնիշի և 36-ամյա Արթուր Ս.-ի վարած Mitsubishi մակնիշի ավտոմեքենաները, հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը:
Վթարի հետևանքով 1 ուղևոր մարմնական վնասվածքներով տեղափոխվել է «Մարտունի» բժշկական կենտրոն։
Դեպքի փաստով Մարտունու քննչական բաժնում նախաձեռնվել է քրեական վարույթ, որտեղ էլ պարզվում է վիրավորի ինքնությունը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: