Սևանա լճի մակարդակը 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 1 սմ-ով
Ըստ ներկայացված տվյալների՝ հուլիսի 13-19-ն ընկած հատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով և հուլիսի 19-ի դրությամբ կազմել 1900.81 մ։

«Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ը ներկայացրել է Սևանա լճի հիդրոլոգիական ռեժիմի ցուցանիշները 2026 թվականի հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածի համար:
Ըստ ներկայացված տվյալների՝ հուլիսի 13-19-ն ընկած հատվածում Սևանա լճի մակարդակը բարձրացել է 1 սմ-ով և հուլիսի 19-ի դրությամբ կազմել 1900.81 մ։
-
Նախորդ տարվա նույն օրվա ցուցանիշի համեմատ լճի մակարդակը բարձր է 16 սմ-ով,
-
2026 թվականի հունվարի 1-ի մակարդակի համեմատ բարձր է 59 սմ-ով։
-
Արփա-Սևան ջրատարով հուլիսի 13-19-ը լիճ է տեղափոխվել 5.083 մլն խմ ջուր։ Հունվարի 1-ից հուլիսի 19-ը ներառյալ ընդհանուր ներհոսքը կազմել է 158.017 մլն խմ:
-
Սևանա լճից բացթողնված ջրի ծավալը (ըստ Հրազդան ՀԷԿ-ի ուղղաթեք ջրանցքի Գեղամավան դիտակետի) հուլիսի 13-19-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 3.787 մլն խմ։ Հուլիսի 2-ից 19-ը ներառյալ ընդհանուր գումարային բացթողումը կազմել է 7.224 մլն խմ:
Կարդացեք նաև
Հայաստան16 սեպտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի համաձայնագիրը համապատասխանում է Հայաստանի Մայր օրենքին
ՍԴ որոշումից հետո արդեն համաձայնագիրը սահմանված կարգով կուղարկվի Ազգային ժողով՝ վերջնական վավերացման:
Հայաստան16 սեպտեմբերի 2026
Ներքին Դվին գյուղի «Սուրբ Հարություն» եկեղեցուց գnղացել են գանձանակը
Դեպքի փաստով ոստիկանության Արտաշատի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Արարատի մարզային քննչական վարչություն։
Հայաստան15 սեպտեմբերի 2026
Օգոստոսին Հայաստան է այցելել 227,026 զբոսաշրջիկ
2026 թ․ հունվար - օգոստոսին դեպի Հայաստան առավել շատ զբոսաշրջային այցելություններ գրանցվել են Ռուսաստանից (40%), Վրաստանից (14%) և Իրանից (8%)։