Շարունակվում է Եվրոպայի անհատական առաջնությունը
Նույնքան միավոր ունի նաև միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը։ 7-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։

Լեհաստանի Կատովիցե քաղաքում շարունակվում է 2026 թվականի շախմատի Եվրոպայի անհատական առաջնությունը, հայտնում են Շախմատի ֆեդերացիայից։
Հայ գրոսմայստերներ Ռոբերտ Հովհաննիսյանը և Հայկ Մարտիրոսյանը 6 հնարավորից ունեն 5 միավոր և կիսում են 2-17-րդ հորիզոնականները։ Միանձնյա առաջատարը իսլանդացի գրոսմայստեր Վիգնիր Վաթնար Ստեֆանսոնն է, ով ունի 5.5 միավոր։
Հայ շախմատիստներից առաջատարների շարքում են նաև գրոսմայստերներ Շանթ Սարգսյանը և Էմին Օհանյանը, ովքեր ունեն 4.5 միավոր։ Գրոսմայստերներ Մամիկոն Ղարիբյանը, Գաբրիել Սարգսյանը և Մանուէլ Պետրոսյանը ունեն 4 միավոր։
Նույնքան միավոր ունի նաև միջազգային վարպետ Վահե Սուքիասյանը։ 7-րդ խաղափուլը կմեկնարկի ապրիլի 14-ին՝ Հայաստանի ժամանակով 17:00-ին։
Կարդացեք նաև
Սպորտ25 օգոստոսի 2026
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին: