Շիրակի մարզում սպանության դեպք չի արձանագրվել, նվազել են համակարգչային հափշտակության դեպքերը․ Արփինե Սարգսյան
ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Շիրակի մարզում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները

ՆԳ նախարար Արփինե Սարգսյանի գլխավորությամբ հուլիսի 22-ին Շիրակի մարզում ամփոփվել են ՆԳՆ ոստիկանության 2026 թվականի առաջին կիսամյակի աշխատանքի արդյունքները։ Ներկա էին ՆԳ նախարարության և Ոստիկանության ղեկավար կազմի ներկայացուցիչներ։
Նախարար Սարգսյանը հանձնարարել է բակային և գյուղական տարածքներում Ոստիկանության հենասյունային ուղղություններով պարբերաբար իրականացնել թիրախային ուժեղացված ծառայություններ՝ հանցավորության կանխարգելման և բացահայտման, հասարակական կարգի պահպանության ու բնակչության անվտանգության ապահովման նպատակով։
Հանձնարարվել է ակտիվացնել նաև ապօրինի թմրամիջոցների հայտնաբերման և շրջանառության կանխման, նաև անօրինական զենք-զինամթերքի հայտնաբերման աշխատանքը։ Նախարարը համայնքային ոստիկաններին հորդորել է ուշադրության կենտրոնում պահել ընտանեկան բռնության և անչափահասների նկատմամբ կատարվող հանցագործությունները, հետևողականորեն ապահովել բռնություն գործադրած անձանց նկատմամբ կիրառված անհետաձգելի միջամտության որոշումների կատարումը։
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը