Հինգշաբթի, հունիսի 4
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
4 հունիսի 2026 • 08:26

Շուրջ 7,12 մլրդ դրամ կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին

Նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26.2 կմ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4.4, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ 0.2, մարզային տեղական նշանակության ավտոճանապարհներ՝ 21.6 կմ:

Շուրջ 7,12 մլրդ դրամ կուղղվի ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքներին

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում և Հայաստանի Հանրապետության կառավարության 2025 թվականի դեկտեմբերի 25-ի N 1910-Ն որոշման մեջ փոփոխություններ ու լրացումներ կատարելու, գնման պայմանագրերում փոփոխություններ կատարելու և գնման պայմանագրերը լուծելու թույլտվություն տալու մասին նախագծին:

«Նախագծով նախատեսվում է Կառավարության միջոցներից կատարել վերաբաշխում շուրջ 7.12 մլրդ դրամի չափով և դրանք ուղղել տարբեր ճանապարհահատվածների հիմնանորոգման և կառուցման աշխատանքների, դրանց նկատմամբ տեխնիկական և հեղինակային հսկողության ծառայությունների, ինչպես նաև տրանսպորտային օբյեկտի նախագծանախահաշվային փաստաթղթերի պատրաստման և փորձաքննության ծառայությունների ձեռքբերմանը»,- ասել է ՏԿԵՆ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանը:

«Նախագծով նախատեսված հիմնանորոգվող ավտոճանապարհների ընդհանուր երկարությունը կազմում է 26.2 կմ, որից միջպետական նշանակության ավտոճանապարհներ՝ 4.4, հանրապետական նշանակության ավտոճանապարհներ՝ 0.2, մարզային տեղական նշանակության ավտոճանապարհներ՝ 21.6 կմ»,- ասել է նախարարի տեղակալը:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև