Շուրջ 800 տեղամասում արձանագրվել են խախտումներ
Դրանք դիտարկված տեղամասերի 44 տոկոսն են կազմում:

«Անկախ դիտորդ» դաշինքի անդամ Դանիել Իոաննիսյանը հայտնել է որ արդեն այցելել են 1830 տեղամաս, ինչը կազմում է ընդհանուր տեղամասերի գրեթե 92%-ը։ Խախտումներ արձանագրվել են շուրջ 800 տեղամասում կամ դիտարկված տեղամասերի 44%-ում։
Ըստ Իոաննիսյանի՝ դիտարկված տեղամասերի 7%-ում արձանագրվել են ընթացակարգային խախտումներ, 6%-ում՝ քվեարկության գաղտնիության հետ կապված խնդիրներ, ևս 6%-ում՝ գաղտնիության հետ կապված ռիսկեր ստեղծող խախտումներ։ Բանավեճ կամ լարված մթնոլորտ արձանագրվել է ընտրատեղամասերի 3%-ում, իսկ քարոզչության դրսևորումներ՝ դիտարկված տեղամասերի 3%-ում։
Խախտումների հեղինակների նույնականացման հնարավորության դեպքում արձանագրվել է, որ դեպքերի մոտ 7,5%-ում խախտման հեղինակը տեղամասային ընտրական հանձնաժողովն է եղել, մոտ 1%-ում՝ ոստիկանության ծառայողները, մոտ 7,8%-ում՝ վստահված անձինք, իսկ մոտ 9,5%-ում՝ ընտրողները։ Այն դեպքերում, երբ հնարավոր է եղել նույնականացնել խախտում կատարողի կուսակցական պատկանելությունը, ըստ Իոաննիսյանի, դեպքերի 39%-ում խախտման հեղինակը եղել է «Ուժեղ Հայաստան»-ը, 29%-ում՝ «Քաղաքացիական պայմանագիր»-ը, 9%-ում՝ «Հայաստան» դաշինքը, իսկ մոտ 8%-ում՝ «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: