Քաղաքականություն
2 հոկտեմբերի 2026 • 10:14
Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը
Հանդիպման ավարտին ստորագրվել է բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ արձանագրություն, որից հետո նախարարները հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված մամուլի ասուլիսով։

Շուշիում տեղի է ունեցել Ադրբեջանի, Թուրքիայի և Վրաստանի պաշտպանության նախարարների եռակողմ հանդիպումը։ Կողմերն ընդգծել են, որ համատեղ ջանքերի շնորհիվ այս ձևաչափը վերածվել է տարածաշրջանային հաջողված համագործակցության մեխանիզմի՝ լուրջ ավանդ ներդնելով խաղաղության, անվտանգության և կայունության ամրապնդման գործում։ Այս մասին հայտնում են ադրբեջանական ԶԼՄ–ները։
Հանդիպման ընթացքում նախարարները նշել են, որ երեք երկրների ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարիդրացիության պայմաններում, և այսօր միջպետական կապերը շարունակում են վերելք ապրել։ Պաշտպանական գերատեսչությունների ղեկավարները հատուկ կարևորել են եռակողմ զորավարժությունների ու վարժանքների ծավալների ընդլայնումը։
Բանակցությունների օրակարգում են եղել ռազմական, ռազմատեխնիկական, ռազմակրթական և ռազմաբժշկական ոլորտներում փոխգործակցության զարգացման հարցերը։ Կողմերը մտքեր են փոխանակել նաև եռակողմ կապերի ընդլայնման հեռանկարների և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող այլ թեմաների շուրջ։
Հանդիպման ավարտին ստորագրվել է բանակցությունների արդյունքների վերաբերյալ համատեղ արձանագրություն, որից հետո նախարարները հանդես են եկել զանգվածային լրատվամիջոցների ներկայացուցիչների համար նախատեսված մամուլի ասուլիսով։
Կարդացեք նաև
Քաղաքականություն2 հոկտեմբերի 2026
ԹՐԻՓՓ-ի հիմնարկեքը հավանաբար կսկսի 2027-ի սկզբին. ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Նարեկ Մկրտչյան
«Հիմա արդեն ծրագիրը հասունացել, հասել է գործնական իրականացման փուլ»։
Քաղաքականություն2 հոկտեմբերի 2026
Սարգիս Խանդանյանն ընդունել է Միջազգային քաղաքականության խաղաղօվկիանոսյան խորհրդի պատվիրակությանը
Ողջունելով հյուրերին Հայաստանում՝ Սարգիս Խանդանյանը ներկայացրել է նորընտիր խորհրդարանի աշխատանքներն ու օրենսդիր մարմնի առաջնահերթությունները։
Քաղաքականություն2 հոկտեմբերի 2026
Հայաստանը հանձնառու է շարունակել փոխշահավետ համագործակցությունը ԵԱՏՄ շրջանակում. Նիկոլ Փաշինյան
Այս մասին հայտարարել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը՝ մասնակցելով ԵԱՏՄ միջկառավարական խորհրդի առցանց նիստին։