Շվեդական հարթակը բացահայտել է ՀՀ-ում ընտրություններին ընդառաջ ռուսական տեղեկատվական գործողությունների վերաբերյալ փաստաթուղթը
Նյութում չի հստակեցվում, թե որ ընդդիմադիր ուժին կամ ուժերին է Ռուսաստանը նախապատվություն տալիս:

Blankspot շվեդական հարթակը գրել է, որ Հայաստանում խորհրդարանական ընտրություններին ընդառաջ Ռուսաստանը ակտիվ տեղեկատվական գործողություններ է ձեռնարկել Հայաստանի իշխանությունների դեմ:
Հարթակի տրամադրության տակ է հայտնվել ռուսական փաստաթուղթ, որը վերնագրված է «Փաշինյանի դեմ պայքարի ուղղությամբ 2026 թվականի աշխատանքային ծրագիր»։ Փաստաթուղթը սահմանում է ինչպես ընդհանուր նպատակները, այնպես էլ աշխատանքի իրականացման հատուկ մեթոդները: Փաստաթղթում ասվում է, որ գլխավոր նպատակն է ընտրությունները ներկայացնել որպես վստահության քվե անձամբ վարչապետ Նիկոլ Փաշինյանին: Այն նաև նկարագրում է կառավարության ազդեցությունը սահմանափակելու և ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի իմիջի վրա ազդելու ջանքերը:
Նյութում չի հստակեցվում, թե որ ընդդիմադիր ուժին կամ ուժերին է Ռուսաստանը նախապատվություն տալիս:
Ազդեցության գործիքների թվում նշվում է 2025 թվականի աշնան համեմատ ՌԴ-ի մասին հրապարակումների քանակը եռապատկելու և հասարակական կարծիքի վրա ազդող ռուսամետ գործիչների թվի ավելացման ծրագիրը:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: