Սիսակ Գաբրիելյան․ «Ի՞նչ տարբերություն՝ պարոն Վարդևանյանը կլինի փոխնախագահի պաշտոնում, թե պարոն Կարապետյանը»
«Քաղաքացիական պայմանագիրը» այս պահին որոշում չունի Վարդևանյանին փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցում։
.png)
Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ՔՊ-ական պատգամավոր Սիսակ Գաբրիելյանն անդրադարձել է ԱԺ փոխնախագահի պաշտոնում հնարավոր թեկնածուների հարցին։
«Ի՞նչ տարբերություն՝ պարոն Վարդևանյանը կլինի փոխնախագահի պաշտոնում, թե պարոն Կարապետյանը։ Այդ տեղը Սահմանադրությամբ ընդդիմությանն է, իսկ պարոն Վարդևանյանն իր խոսքում նշեց, որ շատ կուզենար այդ պաշտոնում լինել», - ասել է Գաբրիելյանը։
Նրա փոխանցմամբ՝ «Քաղաքացիական պայմանագիրը» այս պահին որոշում չունի Վարդևանյանին փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցում։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։