Սլովենիան շարունակում է մնալ ԵՄ և ՀՀ միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը․ Սլովենիայի վարչապետ
« Ես անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ազգերի»։

Սլովենիայի վարչապետ Յանեզ Յանշան շնորհավորական ուղերձ է հղել Նիկոլ Փաշինյանին ՀՀ վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով: Ուղերձում ասված է.
«Ձերդ Գերազանցություն, Սլովենիայի Հանրապետության կառավարության և անձամբ իմ անունից թույլ տվեք հղել իմ անկեղծ շնորհավորանքները Հայաստանի Հանրապետության վարչապետի պաշտոնում վերանշանակվելու առիթով։ Մաղթում եմ Ձեզ հաջողություններ Ձեր կարևոր պարտականությունների կատարման գործում։
Ընտրությունների արդյունքները հստակորեն արտացոլում են հայ ժողովրդի հանձնառությունն իրենց երկրի եվրոպական ուղուն։ Սլովենիան շարունակում է մնալ Եվրոպական միության և Հայաստանի միջև սերտ գործընկերության անսասան կողմնակիցը։ Գովելի են նաև Ձեր նշանակալի ջանքերն ու նվիրվածությունը տարածաշրջանում երկարատև խաղաղության և կայունության առաջխաղացման գործում։
Համոզված եմ, որ կբացվեն բազմաթիվ հնարավորություններ մեր հարաբերությունները հետագայում ամրապնդելու համար։ Ես անհամբեր սպասում եմ մեր քաղաքական երկխոսության խորացմանը և երկկողմ համագործակցության ընդլայնմանը՝ ի շահ մեր երկու ազգերի։ Խնդրում եմ, Ձերդ Գերազանցություն, ընդունել իմ խորին հարգանքի հավաստիքը»։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։