Սոֆիայում փողոցներից մեկը կկրի «Հայաստան ճեմուղի» անվանումը
Սոֆիայի քաղաքային խորհուրդը միաձայն որոշել է Պեյո Յավորով թաղամասի փողոցներից մեկը անվանակոչել «Հայաստան ճեմուղի»։ Նախաձեռնությունը դիտարկվում է որպես հայ-բուլղարական բարեկամության և Բուլղարիայում հայկական համայնքի ներդրման ճանաչման խորհրդանիշ։

Սոֆիայի քաղաքային խորհուրդը միաձայն որոշում է ընդունել մայրաքաղաքի Պեյո Յավորով թաղամասում գտնվող փողոցներից մեկը անվանակոչել «Հայաստան ճեմուղի», այս մասին հայտնում է Բուլգարիայում Հայաստանի դեսպանությունը։
Որոշումն ընդունվել է 33 կողմ, 0 դեմ և 0 ձեռնպահ ձայներով։ Նախաձեռնության հեղինակները նշում են, որ այն խորհրդանշում է հայ և բուլղար ժողովուրդների միջև ձևավորված բարեկամական հարաբերությունները, ինչպես նաև արժևորում Բուլղարիայում հայկական համայնքի ներդրումը։
«Հայաստան ճեմուղու» պաշտոնական բացման մասին կհայտարարվի ավելի ուշ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։