Սպանության դեպք է կանխվել․ կալանավորվել է երեք անձ, մեկը՝ ձերբակալվել
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։

Քրեական ոստիկանության Լոռու մարզի ծառայողները ապրիլի 26-ին Վանաձոր քաղաքում սպանության դեպք են կանխելմ հայտնում են ՆԳՆ Ոստիկանությունից։
Ձեռնարկած համալիր օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում քրեական ոստիկանները փաստական տվյալներ են ձեռք բերել, որ Վանաձոր քաղաքի բնակիչ մի խումբ երիտասարդներ 36-ամյա համաքաղաքացու հետ ունենալով թշնամական հարաբերություն՝ նախնական համաձայնությամբ նախապատրաստել են նրա սպանությունը, ինչպես նաև նախապատրաստել ավազակային հարձակումներ ու բնակարանային գողություններ։
«Ըստ տեղեկությունների՝ պարզելով բնակության հասցեն՝ երիտասարդները գրեթե ամեն օր զենքով ու դանակներով զինված դարանակալումներ են իրականացրել 36-ամյա համաքաղաքացու տան մոտ։ Հանցավոր մտադրությունը փորձել են իրականացնել մարտի 22-ին, սակայն ավարտին չեն հասցրել։
Լոռու մարզային քննչական վարչությունում ապրիլի 18-ին նախաձեռնվել է քրեական վարույթ։
Քրեական ոստիկանների ձեռնարկած միջոցառումների արդյունքում դեպքի երեք մասնակից կալանավորվել է, մեկը՝ ձերբակալվել։
Ձեռնարկվում են միջոցառումներ՝ մյուս մասնակցին հայտնաբերելու ուղղությամբ։
Նախաքննությունը շարունակվում է»,-ասված է հաղորդագրությունում։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: