Սպասվում է հեղուկ գազի գնի անկում
Լարսը բաց է:
Այսօր կառավարության նիստից հետո լրագրողների հետ զրույցում Մրցակցության և սպառողների շահերի պաշտպանության հանձնաժողովի նախագահ Գեղամ Գևորգյանը՝ անդրադարձավ այն հարցին, որ վերջին շրջանում կա հեղուկ գազի դեֆիցիտ և գների կտրուկ բարձրացում :
Նա ասաց, որ եղանակային պայմաններով պայմանավորված Լարսը փակ էր, հիմա բացվել է, արդեն մատակարարումներ կան: «Ենթադրում եմ, որ մի քանի օրից կսկսի գազի գինը իջնել: Հայաստանում հեղուկ գազ մատակարարում են 100-ից ավել տնտեսվարող սուբյեկտներ, որևէ մեկը չի գերազանցում նույնիսկ 10% շեմը, այսինքն դաշտը խիստ մրցակցային է, և տեսականորեն որևէ մեկը չի կարող գեշխող դիրքը չարաշահել։ Ընդ որում, օրենքով արգելված է 10%–ից ցածր բաժին ունեցող որևէ տնտեսվարողի նկատմամբ որևէ պրոցես գեներացնել ամբողջ աշխարհում։
Եթե դաշտը խիստ մրցակցային է և բոլոր տնտեսվարողները կարող են իրար հետ մրցակցել, այսինքն չկա խոշոր տնտեսվարող սուբյեկտ, որ կարող է արհեստական դիֆիցիտ ստեղծել, խնդիր ստեղծել, նշանակում է մրցակցության հարցերով զբաղվող որևէ կառույց չի կարող միջամտել»,–ասաց Գեղամ Գևորգյանը:
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: