Սպասվում են տեղումներ
Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Հայաստանի տարածքում ապրիլի 23-ի ցերեկը, 24-28-ին՝ առանձին շրջաններում, ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում հնարավոր է նաև կարկուտ: Այս մասին հայտում են
Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից։
Ապրիլի 24-ի ցերեկը և 25-ի գիշերն՝ առանձին շրջաններում տեղումները կլինեն ինտենսիվ։
Ապրիլի 25-ին և 28-ին տեղումները լեռնային շրջաններում գիշերը և առավոտյան ժամերին կլինեն թաց ձյան տեսքով։
Քամին`հարավարևմտյան`3-6 մ/վ։
Առանձին շրջաններում սպասվում է քամու ուժգնացում․ ապրիլի 23-ի ցերեկը՝ մինչև 18-22 մ/վ, ապրիլի 24-ին՝ մինչև 21-26 մ/վ, ամպրոպի ժամանակ՝ 16-20 մ/վ արագությամբ։
Երևանում ապրիլի 23-ին՝ կեսօրից հետո, 24-ին, 25-ի գիշերը, 26-28-ին՝ կեսօրից հետո, սպասվում է անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ՝ քամու ուժգնացում մինչև 16-19մ/վ արագությամբ։
Ապրիլի 25-ի ցերեկը, 26-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: