Երեքշաբթի, հունիսի 2
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
2 հունիսի 2026 • 13:46

Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու 5 անդամի արդարացման վճիռն անփոփոխ է մնացել

Մելիքյանը նշել է՝ դատավորները եղել են Կարեն Հովհաննիսյանը, Աննա Մաթևոսյանը, Վաչե Մարգարյանը։

Ստեփանակերտի քաղաքապետի և ավագանու 5 անդամի արդարացման վճիռն անփոփոխ է մնացել
ՀՀ վերաքննիչ քրեական դատարանը մերժել է դատախազի բողոքը և անփոփոխ է թողել Ստեփանակերտի քաղաքապետ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի նկատմամբ կայացված արդարացման դատավճիռը, հայտնել է փաստաբան Ռուբեն Մելիքյանը։
 
Մելիքյանը նշել է՝ դատավորները եղել են Կարեն Հովհաննիսյանը, Աննա Մաթևոսյանը, Վաչե Մարգարյանը։
 
«Քաղաքապետը և ավագանու անդամները ինքնիրավչության հոդվածով մեղադրվում էին այն բանի համար, որ Ստեփանակերտ քաղաքին պատկանող մի քանի ավտոմեքենա ավագանու որոշմամբ հանձնել էին Հայաստանի Հանրապետություն հասցրած անձանց ի սեփականություն»,– հիշեցրել է Մելիքյանը։
Հիշեցնենք՝ Դավիթ Սարգսյանի և ավագանու 5 անդամի նկատմամբ արդարացման վերդիկտ կայացվել էր հունվարի 16-ին։ Դատաքննությունը շուրջ 1 տարի էր տևել, իսկ նման վճիռ կայացրել էր Երևան քաղաքի առաջին ատյանի քրեական դատարանը` նախագահությամբ դատավոր Դավիթ Բալայանի։

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև