Ստոկհոլմի տրիբունալը որոշել է առանձին քննել ՀՀ կառավարության առարկությունները
Հետևաբար, առայժմ ներդրումային արբիտրաժում կքննարկվեն միայն ընթացակարգային/իրավասության հարցեր:

ՀԷՑ վերահսկողական կոմիտեի ֆեյսբուքյան էջում գրված է.
«Ստոկհոլմի արբիտրաժային տրիբունալի արբիտրները որոշեցին, որ ՀՀ կառավարության առարկությունները կքննարկվեն առանձին փուլում՝ առանց որևէ եզրակացություն անելու այդ առարկությունների էության վերաբերյալ՝ հստակ նշելով.
«It is important to emphasise that for the purposes of this Decision, the Tribunal is not required to rule upon the substance of those Objections – indeed, were it to do so, the Tribunal would invite legitimate criticism that it had purported to embark upon an improper, and premature, assessment of the merits of the Objections.»
Հետևաբար, առայժմ ներդրումային արբիտրաժում կքննարկվեն միայն ընթացակարգային/իրավասության հարցեր:
Նաև պետք է նշենք, որ անցյալ տարվա հուլիսին ստացված որոշումները մնում են ուժի մեջ, և ՀՀ կառավարության կողմից ՀԷՑ-ի դեմ ձեռնարկված ցանկացած քայլ (ներառյալ ուղղակի ազգայնացումը) կխախտի դրանք»։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: