« Ստորագրված փաստաթղթերում չկա Զանգեզուրի միջանցք» եզրույթը»
Այս մասին հիշեցրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը։

«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արման Եղոյանը անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Ալիևի այն հայտարարությանը, որտեղ նա կրկին օգտագործել է ՝ «Զանգեզուրի միջանցք» եզրույթը։
Պատգամավորը հիշեցրել է, որ ստորագրված փաստաթղթերում նման արտահայտություն չկա։
«Կան ստորագրված փաստաթղթեր, հայտարարություններ, նույնիսկ՝ նախաստորագրված համաձայնագրի նախագիծ, և այդ բոլոր փաստաթղթերում որևէ տեղ չեք հանդիպի «Զանգեզուրի միջանցք» արտահայտությանը. նման բան չկա»,- ասել է Եղոյանը։
Նա հիշեցրել է, որ Հայաստանի տարածքում գոյություն ունի ԹՐԻՓՓ նախագիծը, որի տակ դրված են Ադրբեջանի նախագահի, ԱՄՆ նախագահի և Հայաստանի վարչապետի ստորագրությունները։
«Դրան հաջորդել են այլ փաստաթղթեր ևս, այդ թվում՝ օրեր առաջ հրապարակված եռակողմ համատեղ հայտարարությունը՝ օգոստոսի 8-ի համաձայնության մեկամյակի առիթով, և այնտեղ ևս այդ արտահայտությունը չկա»,- ասել է Արման Եղոյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։