Երկուշաբթի, օգոստոսի 3
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
3 օգոստոսի 2026 • 11:20

Սյունիքի մարզում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ

Դատարան է հանձնվել ծանր և առանձնապես ծանր հանցագործություններով 44 քրեական վարույթ։

Սյունիքի մարզում վերականգնվել է 136 միլիոն 752 հազար դրամ

Սյունիքի մարզում, 2026 թվականի 1-ին կիսամյակում, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով պետությանը և համայնքին վերջնական դատական ակտերով վերականգնված գումարի չափը կազմել է 54 միլիոն 398 հազար դրամ, հայտնում են ՀՀ Գլխավոր դատախազությունից։

Քրեական վարույթներով, ինչպես նաև դատախազական ներգործության միջոցների կիրառմամբ, պետությանը, համայնքին, պետական և համայնքային մասնակցությամբ կազմակերպություններին պատճառված վնասի վերականգնված գումարի չափը կազմել է 82 միլիոն 354 հազար դրամ:

Մասնավորապես՝ 2026 թվականի 1-ին կիսամյակի ընթացքում, ի թիվս այլնի, պետական և համայնքային շահերի պաշտպանության հայցերով, վերջնական դատական ակտերով, Մեղրի համայնքին վերադարձվել է 7․13244 հա մակերեսով 1 միլիոն 416 հազար դրամ կադաստրային արժեքով 6 հողամաս: Նույն ժամանակահատվածում, դատախազական ներգործության արդյունքում, պետական և համայնքային շահերի պաշտպանության շրջանակներում, Կապան և Սիսիան համայնքներին է վերադարձվել Վ.Սարգսյանի անվան զբոսայգում և «Մայիսի 28» զբոսայգում գտնվող՝ 0․26912 հա մակերեսով, 5 միլիոն 152 հազար դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով 5 հողամաս։

Սյունիքի մարզի դատախազության կողմից, 2026 թվականի 1-ին կիսամյակում, ծանր հանցագործություններով մեղադրական եզրակացությամբ դատարան է հանձնվել 38 քրեական վարույթ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 6 քրեական վարույթ:

Ծանր հանցագործություններով օրինական ուժի մեջ է մտել 54 մեղադրական դատավճիռ, իսկ առանձնապես ծանր հանցագործություններով՝ 9 մեղադրական դատավճիռ:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև