Թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները խստացվում են
Առաջարկվում է խստացնել թմրամիջոցների աճեցման, արտադրելու, ձեռք բերելու կամ պահելու համար նախատեսված պատիժները
ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի՝ մայիսի 11-ին գումարմած արտահերթ նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել եւ դրական եզրակացություն է ստացել ՀՀ ԱԺ պատգամավոր Հայկ Սարգսյանի հեղինակած «Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագծը:
ԱԺ-ի մամուլի ծառայության տեղեկատվության համաձայն, հիմնական զեկուցող Հայկ Սարգսյանի խոսքով երկրորդ ընթերցման ժամանակահատվածում Կառավարության հետ համաձայնեցվել եւ մի շարք կարեւոր փոփոխություններ են կատարվել, որոնցով առավել խստացվում են թմրամիջոցների ապօրինի շրջանառության համար նախատեսված պատիժները:
«Եթե գործող օրենքով «Տելեգրամ» հարթակի միջոցով թմրամիջոց իրացնելու համար նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում, ապա նախագծով այն խստացվում է՝ դառնալով 5-ից 10 տարի: Անչափահասին թմրամիջոց վաճառելու համար գործող օրենքով նախատեսված է 3-ից 6 տարվա ազատազրկում: Նախագծով այն խստացվում է՝ դառնալով 8-ից 15 տարի»,- ընդգծել է զեկուցողը:
Օրինագծով առաջարկվում է խստացնել նաեւ թմրամիջոցների աճեցման, արտադրելու, ձեռք բերելու կամ պահելու համար նախատեսված պատիժները: Մասնավորապես, առաջարկվում է տուգանքի առավելագույն չափը 10-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկ, այսինքն՝ կրկնապատկել, ազատազրկումը 1 տարվա փոխարեն սահմանել 2 տարի: Խոշոր չափերով կամ տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով ձեռք բերելու դեպքում տուգանքը 10-ապատիկից 30-ապատիկի փոխարեն սահմանել 20-ապատիկից 40-ապատիկ, ազատազրկումը 2 տարվա փոխարեն սահմանել 4 տարի: Նույն հանցագործությունն անչափահասի ներգրավմամբ կամ անչափահասի նկատմամբ կատարելու դեպքում առաջարկվում է ազատազրկումը 2-ից 5 տարվա փոխարեն սահմանել 3-ից 6 տարի:
Հիմնական զեկուցողը նշել է, նաեւ որ առաջարկվում է խստացնել նաեւ վարչական պատասխանատվությունը: Առանց իրացնելու նպատակով, մանր չափերով թմրամիջոց արտադրելու, պատրաստելու, ձեռք բերելու կամ պահելու համար տուգանքը 200.000-400.000 դրամի փոխարեն սահմանել 400.000-800.000 դրամ: Նույն արարքը մեկ տարվա ընթացքում կրկին կատարելու դեպքում տուգանքը 400.000-800.000 դրամի փոխարեն սահմանել 800.000-1.600.000 դրամ:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: