Թունիսի թիմի գլխավոր մարզիչը հեռացվեց Շվեդիայից կրած 1:5 հաշվով պարտությունից հետո
Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Սաբրի Լյամուշիի պաշտոնանկության մասին:

Աշխարհի առաջնության պատմության մեջ գրանցվեց աննախադեպ իրադարձություն. մրցաշարի ողջ պատմության ընթացքում առաջին անգամ հավաքականի գլխավոր մարզիչը հեռացվում է հենց մեկնարկային հանդիպումից հետո։
Թունիսի ֆուտբոլի ֆեդերացիան պաշտոնապես հայտարարեց գլխավոր մարզիչ Սաբրի Լյամուշիի պաշտոնանկության մասին: Պատճառը խմբային փուլի առաջին տուրում Շվեդիայի հավաքականից կրած խայտառակ՝ 1:5 հաշվով ջախջախիչ պարտությունն է։
54-ամյա Լյամուշին, ով թիմը գլխավորում էր ընդամենը այս տարվա հունվարից, ուներ մինչև 2028 թվականի հուլիսը նախատեսված երկարաժամկետ պայմանագիր, սակայն Մունդիալի մեկնարկային տապալումը նրա համար դատավճիռ դարձավ:
Ֆեդերացիան ժամանակ չի կորցնում և արդեն իսկ սկսել է արտակարգ բանակցություններ հավաքականի նախկին գլխավոր մարզիչ Մոնդեր Կեբայերի հետ:
Կեբայերը թիմին անծանոթ չէ. նա ազգային ընտրանին ղեկավարել է 2019-2022 թվականներին, իսկ 2025 թվականի փետրվարից զբաղեցնում է հավաքականի տեխնիկական տնօրենի պաշտոնը։ Նրա նշանակումը դիտարկվում է որպես ամենաարագ և օպտիմալ լուծումը, քանի որ նա ներսից հիանալի ճանաչում է թիմի ներկայիս ներուժն ու խնդիրները։
Ժամանակը սպառվում է. Թունիսի ընտրանուն իսկական մարտահրավեր է սպասվում, քանի որ խմբից դուրս գալու հնարավորությունները պահպանելու համար նրանք սխալվելու իրավունք այլևս չունեն: Խմբային փուլի հաջորդ վճռորոշ հանդիպումները սարերի հետևում չեն.
-
Հունիսի 21 – Թունիս vs Ճապոնիա
-
Հունիսի 26 – Թունիս vs Նիդերլանդներ
Կարդացեք նաև
Սպորտ8 նոյեմբերի 2026
Բռնցքամարտիկ Ալիևի փախուստը Ստամբուլի մարզադահլիճից․ թուրք երկրպագուները նրա ուղղությամբ աթոռներ են նետել
Ստամբուլում թուրք և ադրբեջանցի բռնցքամարտիկների միջև մենամարտն ավարտվել է զանգվածային ծեծկռտուքով
Սպորտ26 հոկտեմբերի 2026
Հարրի Քեյնը՝ «Ոսկե գնդակի» դափնեկիր
Հարի Քեյնը նվաճել է ֆուտբոլի ամենահեղինակավոր անհատական մրցանակը՝ «Ոսկե գնդակը»՝ արժանանալով համաշխարհային ֆուտբոլի բարձրագույն գնահատանքին։
Սպորտ21 հոկտեմբերի 2026
«Ինձ համար մեծ պատիվ էր հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանին». ըմբիշ Արսեն Հարությունյան
Ըմբիշ Արսեն Հարությունյանը հանդիպել է Նիկոլ Փաշինյանին