Թուրքիան, Սաուդյան Արաբիան և Պակիստանը ստորագրել են« Մեքքայի պաշտպանության համաձայնագիր»
Համաձայնագիրը նպատակ ունի համատեղել երեք երկրների պաշտպանական կարողությունները

Նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, Սաուդյան Արաբիայի թագաժառանգ Սալմանը և Պակիստանի վարչապետ Շարիֆը ստորագրել են եռակողմ պաշտպանության համաձայնագիր Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև։ Այս մասին գրում են թուրքական լրատվամիջոցները։
Նախագահ Էրդողանի Սաուդյան Արաբիա կատարած մեկօրյա աշխատանքային այցի ընթացքում ստորագրվել է պատմական «Մեքքայի համատեղ պաշտպանության համաձայնագիրը», որը կվերաձևավորի Թուրքիայի, Սաուդյան Արաբիայի և Պակիստանի միջև տարածաշրջանային անվտանգության ճարտարապետությունը։
Համաձայնագիրը նպատակ ունի համատեղել երեք երկրների պաշտպանական կարողությունները և նպաստել համաշխարհային խաղաղությանը։ Համաձայն դրա երեք ստորագրող պետություններից որևէ մեկի դեմ զինված հարձակումը կհամարվի հարձակում բոլորի դեմ։
Համագործակցության հայտարարված նպատակներից են նաև միջազգային ծովային առևտրային ուղիների անվտանգության ամրապնդումը, էներգետիկ անվտանգության ապահովումը և տնտեսական կայունության պահպանումը։
Փաստաթղթում ընդգծվում է, որ այս գործընկերությունը ագրեսիվ ռազմական ճակատ կամ զսպման փորձ չէ, այլ տարածաշրջանային խաղաղությունը սատարող մեխանիզմ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։