Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա
Հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը կներկայացնի Անկարայի դիրքորոշումը թուրք-կանադական համագործակցության խորացման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հունիսի 25-ին երկօրյա պաշտոնական այցով կմեկնի Կանադա։
Թուրքական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ այցի ծրագիրը կմեկնարկի Տորոնտոյում գտնվող Դարլինգթոն ատոմային էլեկտրակայան այցով, որի նպատակն է տեղում ծանոթանալ Կանադայի հնարավորություններին միջուկային էներգետիկայի ոլորտում։
Այցի երկրորդ օրը Ֆիդանը հանդիպումներ կունենա գործարար շրջանակների, հասարակական կազմակերպությունների և ակադեմիական համայնքի ներկայացուցիչների հետ, ինչպես նաև Օտտավայում բանակցություններ կվարի Կանադայի արտաքին գործերի նախարար Անիտա Անանդի հետ։
Հանդիպման շրջանակներում Թուրքիայի արտգործնախարարը կներկայացնի Անկարայի դիրքորոշումը թուրք-կանադական համագործակցության խորացման և դիվերսիֆիկացման, ինչպես նաև երկկողմ հարաբերությունները ռազմավարական գործընկերության մակարդակի բարձրացնելու վերաբերյալ։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։