Տավուշի մարզի ոստիկանները ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել
Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը և Գանձաքար գյուղի բնակիչ երեք ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են Իջևանի բաժին։

Ոստիկանությունը հետևողականորեն իրականացնում է բնապահպանական ոլորտի հանցագործությունները կանխելուն և բացահայտելուն ուղղված միջոցառումներ։ Հերթական միջոցառման ժամանակ ապօրինի ծառահատման դեպք են բացահայտել Տավուշի մարզի ոստիկանները, հայտնում է ՆԳՆ ոստիկանությունը:
Ոստիկանները Ենոքավան բնակավայրի սկզբնամասում նկատել են փայտանյութով բեռնված «Ուրալ» մակնիշի մեքենա։ Վարորդը չենթարկվելով ոստիկանների օրինական պահանջին՝ դիմել է փախուստի, իսկ երբ ոստիկանները հետապնդել են, «Կիա» մակնիշի մեքենայի վարորդը՝ Գանձաքար գյուղի բնակիչ 32-ամյա երիտասարդը, խոչընդոտել է հետապնդմանը։ Նա ձերբակալվել է։ Կանգնեցվել է նաև «Ուրալը», որի վարորդը հայտնել է, որ մեքենայում կա 19 խմ փայտանյութ, որի վերաբերյալ համապատասխան փաստաթուղթ չի ներկայացրել։
Իջևան քաղաքի բնակիչ 26-ամյա վարորդը և Գանձաքար գյուղի բնակիչ երեք ուղևորները ձերբակալվել և տեղափոխվել են Իջևանի բաժին։
«Ուրալը» տեղափոխվել է հատուկ պահպանվող տարածք։ Կազմված փաստաթղթերը ներկայացվել են Տավուշի մարզային քննչական վարչություն։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: