Հայաստան
27 մայիսի 2026 • 12:57
Տեղեկանքների համար ավելի քիչ ժամանակ կծախսվի. ՀՀ–ում կգործի տվյալների միասնական բազա
ց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչություն պետական ծառայություններ կմատուցի «մեկ պատուհանի» սկզբունքով՝ անհրաժեշտության դեպքում այլ մարմիններից ինքնուրույն ստանալով անհրաժեշտ տվյալներ։

2027 թվականի հուլիսի 1-ից Հայաստանում կգործարկվի քաղաքացիների անձնական տվյալների միասնական պետական տվյալների բազա։ Համապատասխան որոշումն ընդունվեց կառավարության այսօրվա նիստում։
ց Հայաստանի տեղեկատվական համակարգերի գործակալության տնօրեն Ներսես Երիցյանի խոսքով՝ յուրաքանչյուր գերատեսչություն պետական ծառայություններ կմատուցի «մեկ պատուհանի» սկզբունքով՝ անհրաժեշտության դեպքում այլ մարմիններից ինքնուրույն ստանալով անհրաժեշտ տվյալներ։
Համակարգի նախնական գործարկման ժամկետը 2027 թվականի հունվարի 1-ն է, իսկ վերջնականը՝ հուլիսի 1-ը։ Բոլոր գերատեսչությունների տվյալների բազաները կհամապատասխանեցվեն տվյալների անվտանգության ISO 27001 միջազգային ստանդարտին:
Պետական մարմինները համակարգում կներառվեն պարտադիր հիմունքներով, մասնավոր ընկերությունները՝ կամավոր։ Այս համակարգին արդեն միացված են բանկերը, որոնցից ՊԵԿ-ը հարկային հայտարարագրերը ստուգելիս բանկային հաշիվների վերաբերյալ տվյալներ է պահանջում:
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: