Տեղեկություններն այն մասին, թե Կապանի զորամասերից մեկում առկա են մի շարք խնդիրներ, իրականության հետ որևէ աղերս չունեն․ՊՆ մամուլի քարտուղար
Oragir.News-ը տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացել Կապանի զորամասերից մեկում առկա խնդիրների վերաբերյալ։

Oragir.News-ը տեղեկացրել էր, որ ահազանգ է ստացել Կապանի զորամասերից մեկում առկա խնդիրների վերաբերյալ։ Զրուցակիցը, ըստ լրատվամիջոցի տարածած տեղեկատվության, չի ցանկացել ներկայանալ, սակայն պնդել է, որ զորամասում կան ինչպես կենցաղային, այնպես էլ տեխնիկական լուրջ խնդիրներ։
«Քաղաքացու խոսքով՝ զորամասում խնդիրներ կան ծառայողական ավտոմեքենաների տեխնիկական վիճակի հետ, ինչպես նաև զինծառայողների ապահովման հարցում. «Ավտոմեքենաները նորմալ, սարքին վիճակում չեն։ Խնդիրներ կան նաև սննդի, ջրի, համազգեստի ապահովման հետ։ Վարորդների պակաս կա»:Նա պնդել է, որ բարձրացված խնդիրների մասին տեղեկացրել են համապատասխան պատասխանատուներին, սակայն, ըստ նրա, իրավիճակը չի փոխվել։ Քաղաքացին նաև նշել է, որ, իր գնահատմամբ, խնդիրը կապված է ինչպես զորամասի հրամանատարության աշխատանքի, այնպես էլ ընդհանուր կազմակերպչական բացթողումների հետ»,- տեղեկացրել էր լրատվամիջոցը։
Ի պատասխան տարածված տեղեկատվության, ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը սոցցանցի էջում գրել է, որ «Oragir.News» լրատվական կայքի ստացած «ահազանգում» տեղ գտած տեղեկություններն իրականության հետ որևէ աղերս չունեն»։

Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: