Տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը
Քննարկվել են Քաջարանի 7կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։

Փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի գլխավորությամբ տեղի է ունեցել Հյուսիս-հարավ ճանապարհային ծրագրերի կառավարման խորհրդի հերթական նիստը։ Նիստի ընթացքում քննարկվել են Քաջարանի 7կմ թունելի շինարարության և թունելին մոտեցնող շուրջ 4կմ երկարությամբ ճանապարհի վերակառուցման ծրագրին առնչվող հարցերը։ Անդրադարձ է կատարվել Քաջարանի թունելի կառուցման ծրագրի տեխնիկական հսկողության ծառայությունների ձեռքբերման նպատակով հայտարարված միջազգային մրցույթի ֆինանսական առաջարկների գնահատման արդյունքներին։ Այս մասին հայտնում են ՀՀ կառավարությունից։
Դիտարկվել են նաև Սիսիան-Քաջարան 60կմ ճանապարհի կառուցման ծրագրի շրջանակներում կառավարման խորհրդատուի և ճանապարհի 27 կմ հատվածի շինարարության տեխնիկական հսկողության խորհրդատվական ծառայությունների ձեռքբերման մրցութային գործընթացների առաջին փուլի արդյունքները։
Օրակարգային հարցերի շրջանակներում անդրադարձ է կատարվել նաև Բարգուշատի թունելի կառուցման նախագծի փորձաքննության իրականացման հարցերին։
Նիստի ավարտին փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը ընգծել է նախատեսվող աշխատանքները քննարկման արդյունքներին համահունչ իրականացնելու կարևորությունը՝ այդ նպատակով շահագրգիռ մարմիններին տալով համապատասխան հանձնարարականներ։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: