«Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի համաձայնագրով տվյալների փոխանակում չի նախատեսվում
Սա ընդամենը բիզնես գործարք Է․Ալեքսանդր Եսայան

Team Telecom Armenia-ի համահիմնադիր ու տնօրենների խորհրդի նախագահ Ալեքսանդր Եսայանը« Արմենպրեսս»-ին հայտնել է, որ «Տելեկոմ Արմենիա»-ի և «Ազերտելեկոմ»-ի միջև նախօրեին ստորագրված համաձայնագրով՝ հայկական ընկերությունը կոմերցիոն հիմունքներով տարանցիկ ինտերնետի մատակարարում է իրականացնելու Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Սա բացառապես բիզնես գործարք է, որն ազգային անվտանգությանն առնչվող որևէ ռիսկ չի առաջացնում։
Այսպիսով Եսայանը փարատել է գործարքի վերաբերյալ Հայաստանի հանրության մտահոգությունները և ասել է, որ սա ընդամենը բիզնես գործարք է և, որ հայկական կողմն ապահովում է տրաֆիկի տարանցում Նախիջևան-Ադրբեջան ուղղություններով։ Այսինքն՝ Team Telecom Armenia-ն ինտերնետ տրաֆիկ է վաճառելու Ադրբեջանին: Հարկ է նշել, որ միջազգային կապուղիները գործում են որպես փոխլրացնող երթուղիներ։ Ժամանակակից հեռահաղորդակցական ցանցերում տրաֆիկը կարող է փոխանցվել տարբեր ուղղություններով՝ կախված տեխնիկական և օպերացիոն պայմաններից։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: