Տիգրան Աբրահամյան. Ադրբեջանը հայկական շահերի հաշվին իր պահանջները վերածում է մշտական սպառնալիքի
Աբրահամյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանի գործող իշխանություններին ստիպելու և «կուտ տալու» միջոցով հետ են կանգնեցրել բոլոր հայկական պահանջներից ու ակնկալիքներից, իսկ պաշտոնական Երևանն այժմ փորձում է արհեստականորեն ստեղծված միֆերը ձևակերպել որպես քաղաքական օրակարգ։

ՀՀ Ազգային ժողովի «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանն անդրադարձել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի վերջին հայտարարություններին՝ կասկածի տակ դնելով Բաքվի՝ խաղաղություն հաստատելու իրական մտադրությունները:
«Ի՞նչ պետք է հասկանալ Ալիևի այն հայտարարությունից, երբ նա հրապարակայնորեն նշում է, որ «ադրբեջանցի ժողովուրդը երբեք չի մոռանա իրենց և իրենց քաղաքների նկատմամբ Հայաստանի օկուպացիոն ուժերի իրականացրած գործողությունները»։ Սա խաղաղության գնացող կամ խաղաղություն հաստատած երկրի ղեկավարի հայտարարությո՞ւն է»,- հարցադրում է արել ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանի մեկնաբանությամբ՝ Հայաստանի գործող իշխանություններին ստիպելու և «կուտ տալու» միջոցով հետ են կանգնեցրել բոլոր հայկական պահանջներից ու ակնկալիքներից, իսկ պաշտոնական Երևանն այժմ փորձում է արհեստականորեն ստեղծված միֆերը ձևակերպել որպես քաղաքական օրակարգ։
Խորհրդարանականն ընդգծել է, որ մինչ տեղական իշխանությունը շարժվում է նեղ նյութական մղումներով, ադրբեջանական կողմը հայկական շահերի հաշվին իր պահանջներն ու ձգտումները վերածում է մշտական սպառնալիքի։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։