Սպորտ
25 օգոստոսի 2026 • 07:30
Տիգրան Ավետիսյանը՝ Եվրոպայի Մ15 տարեկանների չեմպիոն
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։

Հայաստանի ծանրամարտի պատանեկան հավաքականը շարունակում է հաջող ելույթները Եվրոպայի առաջնությունում, հայտնում է ֆեդերացիան։
Կոսովոյի մայրաքաղաք Պրիշտինայում շարունակվող մինչև 15 տարեկանների մրցաշարում Հայաստանի հավաքականի 75 կգ քաշային Տիգրան Ավետիսյանը պոկում վարժության երեք հաջող մոտեցումներով գլխավերևում պահել է 112, 119 և 122 կգ։ Այս վարժությունում նա դարձել է ոսկե մեդալակիր։ Հրում վարժությունում Ավետիսյանը գլխավերևում պահել է 140 և 146 կգ։ Այս ձևում ևս նա ոսկե մեդալակիր է։
Երկամարտի 268 կգ արդյունքով Տիգրան Ավետիսյանը դարձավ մինչև 15 տարեկանների Եվրոպայի առաջնության չեմպիոն։
Կարդացեք նաև
Սպորտ22 օգոստոսի 2026
Մարմնամարզիկ Արթուր Ավետիսյանը՝ սպորտային մարմնամարզության Եվրոպայի չեմպիոն
Մարզիկը կարիերայում առաջին անգամ հռչակվել է մայրցամաքի չեմպիոն:
Սպորտ21 օգոստոսի 2026
Ձյուդոյիստ Նարեկ Դավթյանն արծաթե մեդալ է նվաճել Էկվադորի Գուայակիլ քաղաքում անցկացվող աշխարհի պատանեկան առաջնությունում
Եզրափակիչումմեր մարզիկը զիջել է ԱՄՆ ներկայացուցիչ Սեբաստիան Տերանին:
Սպորտ18 օգոստոսի 2026
Նաիր Թիկնիզյանը կարիերան կշարունակի Հունաստանում
«Օլիմպիակոսը» պաշտոնապես հայտարարել է 27-ամյա ֆուտբոլիստի տրանսֆերի մասին։