Հայաստան
12 մայիսի 2026 • 10:55
Տուգանք վճարենք, քննություն չտանք. վարորդական իրավունքից զրկված վարորդները` Փաշինյանին
Նրա խոսքով՝ օրենքով չկա ուրիշ տարբերակ, քան գնալ և 1 տարի անց կրկին քննություն տալ ու վարորդական իրավունքը վերականգնել։

Վարորդական իրավունքից խմածության հետևանքով զրկված վարորդները ցանկանում են այն կրկին վերականգնելու համար քննություն չհանձնել, այլ ուղղակի տուգանք վճարել։ Նրանք այս մասին ասացին Երևանի Շենգավիթ վարչական շրջանում քարոզարշավ իրականացնող «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչապետի թեկնածու, գործող ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։
«Մենք հանցագործ չենք, մի հատ թերություն է եղել, սխալ ենք արել, բալային համակարգով բալեր են հանվել, որոշակի խմածություն է եղել։ Ընդհանուր առմամբ մենք ո՛չ պատահարներ ունենք, ո՛չ էլ զոհեր»,– ասաց վարորդներից մեկը։
Նիկոլ Փաշինյանն էլ ի պատասխան ընդգծեց, որ այս հարցով զրուցել է ՀՀ ՆԳ նախարարի հետ ու փորձել հասկանալ, թե օրենսդրությամբ անձամբ ինքն ինչպես կարող է հարցին լուծում տալ։ Նրա խոսքով՝ օրենքով չկա ուրիշ տարբերակ, քան գնալ և 1 տարի անց կրկին քննություն տալ ու վարորդական իրավունքը վերականգնել։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: