Քաղաքականություն
24 հունիսի 2026 • 14:32
Տրանսպորտի ոլորտում մեր հիմնական նպատակը տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու զարգացումն է․ Ղալեչյան
Համաժողովի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալը հանդես է եկել որպես բանախոս «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգ. հնարավորություններ եւ մարտահրավերներ տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային ոլորտներում» թեմայով

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Քրիստինե Ղալեչյանը Բրյուսելում մասնակցել է ԵՄ նախաձեռնած «Կապակցվածության օրակարգի հարթակի» մեկնարկին նվիրված բարձրաստիճան միջոցառմանը, որին մասնակցում էին Հայաստանի, Թուրքիայի, Ուկրաինայի, Մոլդովայի, Ղազախստանի, Թուրքմենստանի, Տաջիկստանի, Ուզբեկստանի և Ղրղզստանի պատվիրակությունները, ինչպես նաև միջազգային ֆինանսական կառույցների և Եվրոպական հանձնաժողովի ներկայացուցիչներ։
Հարթակը ստեղծվել է Հարավային Կովկասի, սևծովյան տարածաշրջանի, Թուրքիայի և Կենտրոնական Ասիայի երկրների միջև կապակցվածության օրակարգի ամրապնդման և ԵՄ «Գլոբալ դարպասներ» ռազմավարության շրջանակներում միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգն առաջ մղելու նպատակով։
Համաժողովի շրջանակում ՏԿԵ նախարարի տեղակալը հանդես է եկել որպես բանախոս «Միջտարածաշրջանային կապակցվածության օրակարգ. հնարավորություններ եւ մարտահրավերներ տրանսպորտի, էներգետիկայի եւ թվային ոլորտներում» թեմայով։
Ղալեչյանը ընդգծել է, որ Հայաստանի համար կապակցվածությունը միայն ենթակառուցվածքների զարգացում չէ։ Հայաստանն այն դիտարկում է որպես տնտեսական աճի, տարածաշրջանային համագործակցության եւ կայունության ապահովման կարեւոր գործիք։ «Առաջիկա հինգ տարիների ընթացքում մեր առաջնահերթությունները կենտրոնացած են երեք փոխկապակցված ուղղությունների վրա՝ տրանսպորտ, էներգետիկա եւ թվային կապակցվածություն։ Տրանսպորտի ոլորտում մեր հիմնական նպատակը տարածաշրջանային հաղորդակցությունների վերականգնումն ու զարգացումն է՝ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում։ Մենք ցանկանում ենք, որ Հայաստանը դառնա Եվրոպան, Հարավային Կովկասը, Կենտրոնական Ասիան եւ Մերձավոր Արեւելքը կապող հուսալի եւ արդյունավետ հանգույց»,-ընդգծել է ՏԿԵ նախարարի տեղակալը։
Ղալեչյանն անդրադարձել է նաև տրանսպորտի ոլորտում թվային լուծումներին, Էներգետիկայի ոլորտում դեպի կանաչ եւ կայուն էներգետիկ համակարգձևավորելու Հայաստանի ջանքերին։
«Ընդհանուր առմամբ, Հայաստանի տեսլականն է ձեւավորել բաց, անվտանգ եւ փոխկապակցված տարածաշրջան, որտեղ տրանսպորտային, էներգետիկ եւ թվային ցանցերը ոչ միայն կապում են երկրները, այլ նաեւ ստեղծում են նոր տնտեսական հնարավորություններ եւ նպաստում երկարաժամկետ խաղաղությանն ու կայունությանը։ Հենց այս տրամաբանության մեջ ենք մենք դիտարկում «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը՝ որպես տարածաշրջանային համագործակցության եւ կապակցվածության զարգացման գործնական հարթակ»,-ընդգծել է Քրիստինե Ղալեչյանը։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։