TRIPP-ը ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրեն չի կարող իրավունք վերապահել այն կոչել միջանցք․Նարեկ Կարապետյան
Նարեկ Կարապետյանն ասել է, որ Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու դեպքում ադրբեջանական կողմը պետք է վճարի հայկական կողմին։

Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար Նարեկ Կարապետյանը՝ անդրադառնալով TRIPP նախագծին, դրա վերաբերյալ Ադրբեջանի նախագահի հայտարարություններին, ասել է, որ TRIPP-ը ճանապարհ է Հայաստանի սուվերեն տարածքով, և որևէ երկիր իրեն չի կարող իրավունք վերապահել այն կոչել միջանցք։
Հիշեցնենք, որ Իլհամ Ալիևը խոսել էր այն մասին, որ TRIPP-ի շրջանակներում Ադրբեջանի հիմնական մասից Հայաստանի տարածքով դեպի Նախիջևան էլեկտրահաղորդման գծի նախագիծը պատրաստ է։
Խոսելով այս թեմայի մասին Նարեկ Կարապետյանն ասել է, որ Հայաստանի տարածքով էլեկտրահաղորդման գծեր անցկացնելու դեպքում նրանք պետք է վճարեն հայկական կողմին։
«Թող վճարեն և անցկացնեն, եթե ցանկանում են։ Մեր երկիրը պետք է դրանից շահի։ Հայաստանի համաձայնությունը ստանալուց հետո պետք է վճարեն»,-ասել է Կարապետյանը։
Նարեկ Կարապետյանը կարծիք է հայտնել, որ այդ սկզբունքը պետք է տարածվի Հայաստանի տարածքով անցկացվող ցանկացած ենթակառուցվածքի վրա։
Կարդացեք նաև
Քաղաքականություն12 նոյեմբերի 2026
Դուբլինում նախատեսվում է Փաշինյան-Ալիև հանդիպում. աղբյուր
Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով գտնվում է Իռլանդիայի մայրաքաղաքում
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Նարեկ Մալյանը հայտարարել է, որ ձեռնպահ կմնա ընդդիմության միասնական օրակարգի հասցեին հրապարակային քննադատությունից
Մալյանը խոստացել է ձեռնպահ մնալ հրապարակային սուր քննադատությունից և անվերապահ աջակցել ընդդիմության միասնական օրակարգին
Քաղաքականություն9 նոյեմբերի 2026
Մենք չենք ձևացնում, թե պայքարում ենք կոռուպցիայի դեմ․ Փաշինյան
Կոռուպցիայի դեմ պայքարը մեզ համար սկզբունք է, ոչ թե պարզապես խոստում։ Մեր նպատակը արդար, թափանցիկ և կոռուպցիայից զերծ պետություն կառուցելն է, որտեղ օրենքը գործում է բոլորի համար։ Այս ճանապարհին մենք հետևողական ենք և վճռական։