Երկուշաբթի, հունիսի 22
USD--EUR--RUB--
Երևան --
Հայաստանի Տեղեկատվական Զարկերակը
Հայաստան
22 հունիսի 2026 • 13:25

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:

Ծովագյուղի նախկին ղեկավարի կողմից 6 հողամաս ապօրինի օտարելու հետևանքով համայնքին պատճառվել է 38 մլն դրամի վնաս

ՀՀ քննչական կոմիտեի հատուկ հանձնարարություններով գլխավոր վարչությունում ավարտվել է այլ անձանց օժանդակությամբ Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի նախկին ղեկավար Վ.Գ.-ի կողմից պաշտոնեական դիրքը չարաշահելու և պաշտոնեական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ մտցնելու եղանակով համայնքի սեփականությունը հանդիսացող հողամասերի, ինչպես նաև շինություններով ծանրաբեռնված հողատարածքներն ապօրինի օտարելու վերաբերյալ նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությունը, հայտնում են ՀՀ Քնչական կոմիտեից։

Նախաքննությամբ ձեռք բերված տվյալների համաձայն` Վ.Գ.-ն 2012 թվականի նոյեմբերի 3-ից մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ն ընկած ժամանակահատվածում զբաղեցնելով Գեղարքունիքի մարզի Ծովագյուղ համայնքի ղեկավարի պաշտոնը, նշված ժամանակահատվածում, անձնական այլ շահագրգռվածությունից և խմբային շահերից ելնելով, Ծովագյուղ համայնքին սեփականության իրավունքով պատկանող հողամասերն իր մորը և համագյուղացիներին իրական շուկայական գնից անհամեմատ ցածր գնով օտարելու նպատակով, ոչ իրավաչափ եղանակով կազմակերպել և անցկացրել է 5 հողամաս օտարելու վերաբերյալ ձևական աճուրդներ, իսկ 1 հողամաս ապօրինի, ուղղակի վաճառքով կրկին օտարել է մորը: Նշված 6 հողամասերի ապօրինի օտարման արդյունքում համայնքին պատճառվել է 38 մլն 318 հզր 325 ՀՀ դրամի վնաս:

Վ.Գ.-ի նկատմամբ հսկող դատախազի որոշմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելը) և 314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիքը):

Վ.Գ.-ի հանցավոր գործունեությանն օժանդակելու համար ևս երեք անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ 18.04.2003 թվականին ընդունված Քրեական օրենսգրքի 38-308-րդ հոդվածի 2-րդ և 1-ին մասերով (պաշտոնեական լիազորությունները չարաշահելուն օժանդակելը) և 38-314-րդ հոդվածի 1-ին մասով (պաշտոնեական կեղծիք կատարելուն օժանդակելը):

Պատճառված վնասը վերականգնելու նպատակով արգելանք է կիրառվել օտարված գույքերի նկատմամբ:

Կիսվել

FacebookTwitterTelegramVK

Կարդացեք նաև

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ քննարկվել են անհայտ կորած անձանց վերաբերող նոր օրենքի կիրառման և հանձնաժողովի անելիքներըՀայաստան

22 հունիսի 2026

ԱԱԾ տնօրենի գլխավորությամբ քննարկվել են անհայտ կորած անձանց վերաբերող նոր օրենքի կիրառման և հանձնաժողովի անելիքները

Հանդիպման ընթացքում մասնակիցներն անդրադարձել են նաև տարբեր պետական մարմինների և շահագրգիռ կառույցների միջև աշխատանքների համակարգման արդյունավետության բարձրացմանը:

Ստեփանակերտում «Տատիկ-պապիկ» հուշարձանը քանդելու լուրն այս պահին չի հաստատվում. Պաշտոնական հայտարարությունՀայաստան

22 հունիսի 2026

Ստեփանակերտում «Տատիկ-պապիկ» հուշարձանը քանդելու լուրն այս պահին չի հաստատվում. Պաշտոնական հայտարարություն

Կառույցները հորդորում են քաղաքացիներին, զանգվածային լրատվության միջոցներին, հասարակական կազմակերպություններին և սոցցանցերի օգտատերերին զերծ մնալ չստուգված տեղեկությունների տարածումից և սպասել պաշտոնական հաստատմանը։

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են ազատ տնտեսական գոտիների զարգացման հեռանկարները եվ «Մեղրի» ԱՏԳ վիճակըՀայաստան

22 հունիսի 2026

Գևորգ Պապոյանի գլխավորությամբ քննարկվել են ազատ տնտեսական գոտիների զարգացման հեռանկարները եվ «Մեղրի» ԱՏԳ վիճակը

Նիստի ավարտին կայացվել են համապատասխան որոշումներ եվ տրվել նոր հանձնարարականներ՝ ուղղված ոլորտի հետագա ակտիվացմանն ու խնդիրների կարգավորմանը: