Վախենում էի Մխիթարյանից․ Շախտյորի սանը խոստովանել է, թե ինչու չի կարողացել հաստատվել Դոնեցկում
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դոնեցկյան ակումբի գույները պաշտպանել է 2010-2013 թվականներին։

Դոնեցկի «Շախտյորի» սան Անդրեյ Տոտովիցկին կիսվել է իր մտքերով այն մասին, թե ինչու իրեն այդպես էլ չհաջողվեց ամրապնդվել «հանքափորների» հիմնական կազմում: Ուկրաինացի նախկին ֆուտբոլիստը, վերլուծելով իր կարիերան, հատկանշական կերպով ընդգծել է Հայաստանի ազգային հավաքականի նախկին ավագ Հենրիխ Մխիթարյանի գործոնը:
««Շախտյորում» ինձ մոտ չստացվեց, բայց հիմա հասկանում եմ, որ կարող էի հանգիստ խաղալ այնտեղ։ Լուչեսկուի օրոք մի պահ կար, երբ ես բավականին լավ անցկացրի ուսումնամարզական հավաքները, բայց այն ժամանակ պարզապես չէի հավատում ինքս ինձ: Չէի հավատում, որ կարող եմ մրցակցել այնպիսի ֆուտբոլիստների հետ, ինչպիսիք են Մխիթարյանն ու Տեյշեյրան… Ներքուստ չէի հավատում, որ նրանց դուրս կմղեմ կազմից կամ գոնե կպայքարեմ իմ տեղի համար։ Բայց հիմա, երբ վերլուծում եմ իրավիճակը, հասկանում եմ, որ ունեի պահանջվող ներուժը։ Այդ անվստահությունն ինձ որոշ չափով կործանեց «Շախտյորում»», — Տոտովիցկու խոսքն է մեջբերում ուկրաինական մամուլը։
Հիշեցնենք, որ Հենրիխ Մխիթարյանը դոնեցկյան ակումբի գույները պաշտպանել է 2010-2013 թվականներին։
Ինչ վերաբերում է Տոտովիցկուն, ապա նա պայմանագրով «Շախտյորին» է պատկանել 2010-2020 և 2022-2025 թվականներին, սակայն այդ երկար տարիների ընթացքում գլխավոր թիմի կազմում անցկացրել է ընդամենը 16 պաշտոնական հանդիպում։ Հուլիսի սկզբին 33-ամյա կիսապաշտպանը պաշտոնապես հայտարարել էր մարզական կարիերան ավարտելու մասին։
Աղբյուր՝ Armsport
Կարդացեք նաև
Սպորտ12 սեպտեմբերի 2026
Մեկնարկել է Հայաստան-Լատվիա ֆուտբոլային հանդիպման տոմսերի վաճառքը
Տոմս գնելու համար հարկավոր է անցնել անձնագրային նույնականացում tickets.ffa.am կայքում:
Սպորտ31 օգոստոսի 2026
Մեսսին ավարտում է կարիերան Արգենտինայի հավաքականում
Նա Արգենտինայի հավաքականի հետ դարձել է ԱԱ-2022-ի չեմպիոն, երկու անգամ նվաճել Ամերիկայի գավաթը (2021, 2024), ինչպես նաև հաղթել Ֆինալիսիմայում (2022)։
Սպորտ31 օգոստոսի 2026
Poland Open մրցաշարում հայ ըմբիշները նվաճել են 2 մեդալ
Այս մասին հայտնում են Ըմբշամարտի ֆեդերացիայից: