Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին և նրա գլխավորած պատվիրակությանը
Նիկոլ Փաշինյանը և Ինգա Ռուգինիենեն քննարկել են Հայաստան-Լիտվա հարաբերությունների հետագա զարգացման հեռանկարները

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին և նրա գլխավորած պատվիրակությանը, հայտնում է ՀՀ կառավարության մամլո ծառայությունը:
Վարչապետը ողջունել է Ինգա Ռուգինիենեի այցը Հայաստան և շնորհակալություն հայտնել Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու հրավերն ընդունելու համար։ Երկրի ղեկավարը նշել է, որ ԵՔՀ-ի գագաթնաժողովն անցկացնելը պատմական իրադարձություն է Հայաստանի համար և շնորհակալություն հայտնել Հայաստանի թեկնածությանն աջակցելու համար։ Նիկոլ Փաշինյանն ընդգծել է նաև Հայաստանի և Եվրոպական Միության միջև հարաբերությունների զարգացմանն աջակցելու հարցում։
Ինգա Ռուգինիենեն շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար։ Լիտվայի վարչապետը կարևորել է այն, որ Հայաստանը շարժվում է ժողովրդավարական ճանապարհով, ինչը նպաստում է նաև երկու երկրների միջև համագործակցության ամրապնդմանը։
Զրուցակիցները քննարկել են Հայաստանի և Լիտվայի միջև երկկողմ հարաբերությունները խորացնելուն, փոխգործակցությունը նոր մակարդակի բարձրացնելուն ուղղված մի շարք հարցեր։
Անդրադարձ է կատարվել Հայաստան–Եվրոպական միություն համագործակցությանն առնչվող թեմաների, ներառյալ ժողովրդավարական բարեփոխումների առաջխաղացումն ու տնտեսական համագործակցության ընդլայնումը։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: