Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ
Հայաստանի առաջընթացը ՀՀ- ումաշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ է.Նիկոլ Փաշինյան

Վարչապետ Փաշինյանը շնորհավորել է Աշխատանքի և աշխատավորների համերաշխության միջազգային օրվա առթիվ:
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ,
Այսօր նշում ենք Աշխատանքի օրը, եւ ուզում եմ նախ շնորհակալություն հայտնել Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող բոլոր մարդկանց, անկախ նրանից՝ որպես ընկերության սեփականատեր են այդ գործառույթն իրականացնում, վարձու աշխատող, թե անհատ ձեռնարկատեր։
Վերջին տարիներին մենք աշխատանքի ոլորտում հասել ենք լուրջ հաջողությունների։ 2018 թվականի Ժողովրդական, ոչ բռնի, թավշյա հեղափոխությունից ի վեր Հայաստանի Հանրապետությունում ստեղծվել է շուրջ 280 հազար աշխատատեղ։ Հեղափոխությունից հետո Հայաստանը բարձր տնտեսական աճ է ապահովել եւ արձանագրված ցուցանիշները բարձր են եղել թե՛ աշխարհի, եւ թե՛ Եվրասիական տնտեսական միության միջինից։ 2017 թվականի համեմատ Հայաստանի Հանրապետության տնտեսությունը 53․9 տոկոսով աճել է, պետական բյուջեի հարկային եկամուտներն ավելի քան կրկնապատկվել են։
Այս ամենն առաջին հերթին Հայաստանի Հանրապետությունում աշխատող, արդյունք ստեղծող, օրենքով սահմանված հարկերը եւ տուրքերը վճարող քաղաքացիների շնորհիվ։
Սիրելի՛ ժողովուրդ, Հայաստանի Հանրապետության սիրելի՛ քաղաքացիներ, Հայաստանում գործունեություն ծավալող օտարերկրյա քաղաքացիներ,
Մեր համատեղ աշխատանքի արդյունքում Հայաստանի Հանրապետությունը վերափոխվել է եւ դարձել շատ ավելի լավ պետություն թե՛ կրթության, թե՛ աշխատանքի, թե՛ հանգստի, թե՛ ապրելու համար։ Հայաստանի Հանրապետությունը ծաղկում է ապրում եւ սա բոլորիդ աշխատանքի շնորհիվ։
Մենք պլանավորում ենք առաջիկա տարիներին շարունակել այս ընթացքը եւ Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ հաստատված խաղաղությունը նորանոր հնարավորություններ է բացում՝ ներդրումների, գործարարության, տնտեսական գործունեության եւ կրթության համար։
Բոլորիդ կրկին շնորհակալություն եմ հայտնում ձեր ամենօրյա աշխատանքի համար եւ շնորհավորում եմ Աշխատանքի օրվա առիթով։
Կեցցե՛ աշխատանքը, կեցցե՛ կրթությունը։
Փա՛ռք նահատակներին եւ կեցցե՛ Հայաստանի Հանրապետությունը։
Կարդացեք նաև
Հայաստան13 հուլիսի 2026
Տիգրան Գաբրիելյանն ազատվել է Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պաշտոնից
Երևանի Շենգավիթ վարչական շրջանի ղեկավարի պարտականությունների ժամանակավոր կատարումը վերապահվել է նույն վարչական շրջանի ղեկավարի տեղակալ Վիգեն Չիլինգարյանին:
Հայաստան13 հուլիսի 2026
Սաշա Կատվալյանը նշանակվել է Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանի ղեկավար
Ռոմիկ Մխիթարյանը հայտարարել է, որ դադարեցնում է վարչական շրջանի ղեկավարի իր գործունեությունը։
Հայաստան13 հուլիսի 2026
Գագիկ Բեգլարյանից կբռնագանձվի 76.8 միլիոն դրամ
Դատախազության պետշահերի հայցը բավարարվել է