Վարորդի ինքնազգացողության վատացման հետևանքով մեքենան դուրս է եկել ճանապարհային հատվածից և հայտնվել հարակից դաշտում
Էջմիածնի խճուղում Mitsubishi ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհից՝ վարորդի ինքնազգացողության վատացման պատճառով․ տուժածներ չկան, մեքենան վնասվել է։

Այսօր առավոտյան էջմիածնի Խճուղում Mitsubishi մակնիշի ավտոմեքենան դուրս էր եկել ճանապարհի երթևեկելի մասից և հարվածելով գազատար խողովակին , հայտնվել դաշտում։
Մեզ հաջողվել էր պարզել, որ վարորդի՝ Մասիս համայնքի բնակչի ինքնազգացողությունը ղեկին վատացել էր, և չկարողանալով տիրապետել ղեկին նա հայտնվել էր դաշտում։
Բարեբախտաբար տուժածներ չկան, վարորդը մեքենայի սրահում եղել էր մենակ։
Ինչպես մեզ հայտնեց Mitsubishi-ի վարորդը , նրա առողջությանը վտանգ չի սպառնում և բժիշկներն իր վիճակը գնահատել են բավարար։
Պատահարի արդյունքում ամբողջությամբ վնասվել էր մեքենայի դիմային հատվածը։
Դեպքի վայրում աշխատում էին Մասիսի ոստիկանության պարեկային ծառայության ոստիկանները։ Դեպքի առթիվ ոստիկանները կազմել են համապատասխան արձանագրություն։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: