Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլն ընթանում է բարեհաջող
Ջրամբարում ամբարված ջրով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 11 բնակավայրի 3220 հեկտար հողատարածք։

ՀՀ կառավարության ֆինանսավորմամբ և Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամի պատվիրատվությամբ կառուցված Վեդիի ջրամբարի ջրալցման փորձարկման փուլը բարեհաջող է ընթանում: Այն լցվում է Վեդի և Խոսրով գետերի հեղեղային հոսքերով։ Այս մասին տեղեկացնում են Հայաստանի տարածքային զարգացման հիմնադրամից։
Ընդհանուր 29,4 միլիոն խմ տարողությամբ ջրամբարում արդեն լցվել է 11,6 միլիոն խմ ջուր։ Ջրամբարում ամբարված ջրով հնարավոր կլինի ինքնահոս եղանակով ոռոգել Արարատի մարզի 11 բնակավայրի 3220 հեկտար հողատարածք։
Ծրագրի ընդհանուր արժեքը կազմել է 90 միլիոն եվրո։ Ջրամբարի կառուցման արժեքը կազմել է 60 միլիոն եվրո։ Բացի ջրամբարի ծախսից ևս 30 միլիոն եվրո ծախսվել է Վեդի և Խոսրով գետերի վրա ջրընդունիչ հանգույցների, ջրի փոխադրման և ոռոգման համակարգի համար։
Կարդացեք նաև
Հայաստան28 օգոստոսի 2026
Որոշում է կայացրվել Գարեգին Երկրորդի և 6 եպիսկոպոսների վերաբերյալ գործը փոխանցել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատարան
Կողմերը առարկություններ են հայտնել, սակայն դատավորը պնդել է իր որոշումը։
Հայաստան28 օգոստոսի 2026
«Մուլտի տաբակ» ՍՊԸ-ն վերականգնել է պետությանը պատճառված 338 մլն դրամի վնասը
Ծանուցում. Հանցագործության համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ Քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով։
Հայաստան28 օգոստոսի 2026
Սիրանուշ Դվոյանը վերանշանակվել է Լեզվի կոմիտեի նախագահի պաշտոնում
Վարչապետը նոր որոշում է ստորագրել: