Վերականգնվել է պետությանը պատճառված 13.8 մլն դրամի վնասը
Ընկերությունը ներմուծել է լիցենզիայում չներառված 48 հզր կգ մսամթերք:

ՀՀ Քնչական կոմիտեն հայտնում է, որ ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Ավան և Նոր Նորք վարչական շրջանների քննչական բաժնում քննվող քրեական վարույթի նախաքննության ընթացքում պարզվել է, որ ընկերությունը ՀՀ է ներմուծել լիցենզիայում չներառված՝ ընդհանուր 48 հզր կգ մսամթերք, որից հետո մաքսային միջնորդական ծառայություններ մատուցող ընկերության օժանդակությամբ կազմել և հարկային մարմին են ներկայացրել խեղաթյուրված տվյալներով հայտարարագրեր, ինչի հետևանքով ներմուծված ապրանքի համար 80% մաքսատուրքի փոխարեն վճարվել է 25%։
Արդյունքում, ընկերությունը խուսափել է պետական բյուջե՝ 13 մլն 894 հզր 935 ՀՀ դրամի չափով հարկ և տուրք վճարելուց:
Նախաքննության ընթացքում պետությանը պատճառված վնասն ամբողջությամբ վերականգնվել է:
Կարդացեք նաև
29 հուլիսի 2026
Փրկարարները Սևանա լճում օգնության են հասել հեծանվանավակով ափից հեռացած երկու քաղաքացու
Քաղաքացիներին անվտանգ մոտեցրել են ափ։
Հայաստան29 հուլիսի 2026
ՀՀ–ում 2 մարդ թրաֆիքինգի է ենթարկել անչափահասին և նրա հորը. ՔԿ
Նրանցից մեկի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառվել է տնային կալանքը, մյուսի նկատմամբ՝ բացակայելու արգելքը:
Հայաստան29 հուլիսի 2026
Հայաստանում դեռևս +40 աստիճան տաքություն չի կանխատեսվում. Սուրենյան
Առաջիկա 5 օրն ամենատաք գոտին կշարունակի մնալ Արարատյան դաշտը