Հայաստան
18 մայիսի 2026 • 12:17
Վերջին օրերին Սևանա լճի մակարդակը բարձրացել է 8 սմ-ով
Սևան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։

Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մայիսի 7-ից 17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 8 սանտիմետրով։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ ՇՄՆ «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ տեղեկագրից:
Սևանա լճի մակարդակը 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում բարձրացել է 5 սմ-ով և կազմել՝ 1900.48 մ (17.05.26թ․), որն անցյալ տարվա նույն օրվա մակարդակից ցածր է 20 սմ-ով, իսկ 2026 թվականի հունվարի 1-ի մակարդակից բարձր է 26 սմ-ով։
Արփա-Սևան ջրատարով 2026 թվականի մայիսի 11-17-ն ընկած ժամանակահատվածում կազմել է 11.980 մլն.մ³, իսկ 2026 թվականի հունվարի 1-ից մայիսի 17-ը ներառյալ՝ 67.581 մլն.մ³:
Սևան թափվող գետերում դիտվել է փոփոխական ռեժիմ։
Կարդացեք նաև
Հայաստան23 հոկտեմբերի 2026
COP17-ի շրջանակում մեկնարկել է Սևանա լճի էկոհամակարգի պահպանությանն ուղղված ծրագիրը
Ծրագիրն իրականացվում է Եվրոպական միության, ՄԱԿ-ի Զարգացման ծրագրի (ՄԱԶԾ) և ՀՀ շրջակա միջավայրի նախարարության համագործակցությամբ։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
ԱԱԾ-ն կանխել է Հայաստան առանձնապես խոշոր չափերի թմրամիջոցների տեղափոխման դեպք
Իրականացված վարութային գործողությունների արդյունքում վերջիններիս ավտոմեքենայում հայտնաբերվել և առգրավվել է 69.3 կիլոգրամ ընդհանուր քաշով «մարիխուաննա» տեսակի թմրամիջոց»։
Հայաստան12 հոկտեմբերի 2026
10 ամսում Սևանա լճի ափամերձ գոտում ապամոնտաժվել է 222 շենք-շինություն
Ապամոնտաժման արդյունքում համայնքի տիրապետմանն են վերադարձվել շուրջ 500.000.000 դրամ շուկայականին մոտարկված կադաստրային արժեքով հողատարածքներ: